ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Լուսանկար Թալեաթի վայրագություններն արդարացնողի հետ

Լուսանկար Թալեաթի վայրագություններն արդարացնողի հետ
04.06.2023 | 21:12

ՀՀ դեֆակտո ներկայացուցիչը Անկարայում լուսանկարվել է թուրք արմատական լրագրող Մուրադ Բարդաքչիի հետ, ով մշտապես արդարացնում է Թալեաթ փաշային և երիտթուրքերի վայրագությունները։

Ստորև ներկայացնում եմ մի հատված Բարդակչիի խոսքից.

«Սա Հոլոքոստի նացիստական քաղաքականությունը չէր, շատ մութ ժամանակներ էին: Դա դժվար որոշում էր, բայց տեղահանությունը շատ արյունալի իրադարձությունների արդյունք էր:

Կառավարությանն անհրաժեշտ էր տեղահանել հայ բնակչությանը» - ասում էր Բարդակչին` արդարացնելով օսմանյան թուրքերի քաղաքականությունը:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2637

Մեկնաբանություններ